Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 23,09.
A A
Սպորտ

«Փյունիկ» - «Սևան» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացավ 7-րդ տուրի վերջին հանդիպումը:

Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց առաջնության նորեկ «Սևանին» և 

գոլազուրկ ոչ-ոքի խաղաց: 

Փյունիկցիներն այս խաղից հետո վաստակեցին 11 միավոր և շարունակում են զբաղեցնել 4-րդ տեղը: «Սևանը» 7 տուրից հետո ունի 14 միավոր և ընթանում է 3-րդ հորիզոնականում: