Բացել լրահոսը Փակել լրահոսը
242563322_1897021520479481_5989066132372988293_n
A A
Պաշտոնական

ԲԴԽ պաշտոնակատարն ու անդամները հանդիպել են ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի և վճարման կարգադրությունների քննության համար դատավորների ենթամասնագիտացում սահմանելու հարցերը:
 
Քննարկվեց նաև, թե ինչ ողջամիտ ժամկետ պետք է սահմանվի պարզեցված վարույթների քննության արդյունավետությունը բարձրացնելու համար:
 
Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ պարզեցված վարույթների առանձնացումը կնպաստի քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը: