Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 23.09.
A A
Սպորտ

էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը՝ Հայաստանի եռակի չեմպիոն

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում այսօր եզրագիծն է հատել սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

Տղաների բազմամարտում 76,782 միավորով հաղթել է Համլետ Մանուկյանը։ Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է Մամիկոն Խաչատրյանը, 3-րդը՝ Էրիկ Բաղդասարյանը։

Առանձին գործիքների վրա մրցումներում բոլորից հաջող հանդես է եկել էրիկ Բաղդասարյանը, որը հենացատկում, զուգափայտի և պտտաձողի վրա գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։

Նժույգթափերում և օղակում հաղթել է Համլետ Մանուկյանը, իսկ ազատ վարժությունում՝ Մամիկոն Խաչատրյանը։