Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan 23.09.
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանը պատրաստվում է «Բարսելոնայի» հետ առաջին խաղին

Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբը հրապարակել է այն 24 խաղացողների անունները, որոնք պատրաստվում են այսօր «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը։

Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը հայտարարել էր, որ յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար երազանք է խաղալ «Բարսելոնայի» նման թիմի դեմ։

«Կադիս» - «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ ուղիղ կեսգիշերին։ Նշենք, որ տանտերերն անցկացրած 5 խաղում վաստակել են 5 միավոր և զբաղեցնում են 15-րդ տեղը, իսկ հյուրերը 4 խաղից հետո ունեն 8 միավոր և այժմ գտնվում են 8-րդ հորիզոնականում։