Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Փրկությունը Ծառուկյանի գործարանի բացումն է․ օրական 500 կգ․ խաղող է փչանում․ ակցիա Կառավարության մոտ (տեսանյութ)

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև։

Խաղողագործների խոսքով՝ ավելի քան 30,000 տոննա խաղող դեռ չի մթերվել, մինչդեռ օրը 500 կգ փչանում  է։

Լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունից լուծման տարբերակ առաջարկել են,  խաղողագործները նշեցին․ «Լուծման տարբերակ չեն առաջարկել, լուծման տարբերակ մենակ Ծառուկյան Գագոյի գործարանի բացվելն ա, եթե էտ հզոր գործարանը բացվի, սոցիալական լարվածությունը կթուլանա»։

Քիչ անց խաղողագործների հետ հանդիպում ունեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  Հարցին, թե ինչու չեն ուզում, որ Ծառուկյանը գործարանը բացվի, Քերոբյանը պատասխանեց ․  «Մենք գնացել խնդրել ենք իրեն, որ բացի, բայց ինքը չի բացում»։

Մանրամասները՝  տեսանյութում