Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 23.09.
A A
Սպորտ

Հայտնի են Օսլո մեկնող ըմբիշների անունները

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմը Օսլոյում անցկացվելիք աշխարհի առաջնության համար:

Նորվեգիայի մայրաքաղաքում մեդալների համար կպայքարեն Նորայր Հախոյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Նորվեգիա կմեկնի այսպիսի կազմով․ Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյան (79 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կտևի հոկտեմբերի 2-10-ը։