Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 23.09.
A A
Սպորտ

Հայտնի է ձմեռային օլիմպիական խաղերի կարգախոսը. հայ գեղասահորդները սկսում են ուղեգրերի համար պայքարը

2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը. «Միասին հանուն ընդհանուր ապագայի»:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այն ընտրված է կորոնավիրուսի համավարակի արձագանքի համատեքստում:

 

Ընտրության համար առաջարկվել է  79 տարբերակ: «Միասին հանուն ընդհանուր ապագայի»  կարգախոսը նախաձեռնության և գործողությունների ծրագիր է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում` միասնական աշխատանք լավ ապագայի համար:

 

Ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկի 2022թ. փետրվարի 4 –ին: Պեկինում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու: Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի: Նախորդ, 2018թ օլիմպիական խաղերում մեր հանրապետությունը ներկայացրել են երեք մարզիկներ` մեկ լեռնադահուկորդ, երկու` դահուկորդ:

 

Հավելենք, որ Հայաստանի գեղասահորդները այսօրվանից կմասնակցեն գերմանական Օբերստդորֆ քաղաքում անկացվող վարկանիշային մրցաշարին: Առաջին մրցասպարեզ կմտնի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ապա՝  մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Վաղը պայքարի մեջ կմտնի մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։