Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo 23.09.
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն զրկվեց առաջին մրցանակից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սոլսկաերը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը հանգիստ է տվել թիմի առաջատար հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, որպեսզի նա կարողանա վերականգնել ուժերն անցած շաբաթվա մեջ կայացած երկու խաղերից հետո:

 

Արդյունքում, մանչեսթրցիները սեփական դաշտում 0:1 հաշվով պարտություն են կրել և դուրս մնացել պայքարից: Այդպիսով, Քրիշտիանու Ռոնալդուն զրկվեց ընթացիկ մրցաշրջանի առաջին մրցանակից: Ի դեպ, չորս օր առաջ թիմերն հանդիպել էին Անգլիայի առաջնության շրջանակում, և Ռոնալդուի խփած գոլի հաշվին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ էր տարել:

 

«Վեսթ Հեմը» հաջորդ փուլում արդեն հանդիպելու է գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը մեկ օր առաջ 6:1 հաշվով ջախջախել էր «Վիկոմբին»: Այդ խաղը կկայանան հոկտեմբերի 25-ից հետո: