Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sarja 22.09.
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները զիջում են դիրքերը. 4th Sharjah Masters

ԱՄԷ-ում ընթացող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարի 6-րդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի շախմատիստների համար:

Հայկ Մարիտիրոսյանը պարտվեց պարագվայցի Ներիս Դելգադո Ռամիրեսին և 21-րդ տեղից նահանջեց 31-րդ հորիզոնական: Նա ունի 3 միավոր:

Վեց տուրից հետո նույնպիսի արդյունք է ցույց տվել նաև Տիգրան Հարությունյանը, որն ընթացիկ պարտիայում ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ներկայացուցիչ Մերտ Էրդողդուի հետ: Նա նահանջել է մեկ աստի-անով և այժմ զբաղեցնում է 38-րդ տեղը: 

Գրոսմայստեր Արամ Հակոբյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել ուզբեկ Ջավոխիր Սինդարովի հետ: Նա այժմ 3,5 միավորով զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը` նախկին 17-րդի փոխարեն:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է իրանցի Ամին Տավատաբաեին, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նրան հաջորդում են 5 շախմատիստ, որոնք ետ են մնում են կեսական միավորով:

Վաղը կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը սևերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Աբհիջետ Գուպտայի հետ: Հայկ Մարիտիորսյանին մրցակից է բաժին հասել  թուրք Էմրե Սանը, իսկ Կարեն Հարությունյանը կմրցի ֆիլիպինցի Օլիվեր Դիմակիլինգի հետ: 

Այդ հանդիպումները վճռորոշ են մեր շախմատիստների համար, քանի որ միավորներ կորցնելու դեպքում նրանք գործնականում դուրս կմնան մրցանակային տեղերի համար պայքարից: