Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-arnenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» շարունակում է իր հաղթարշավը:

Այսօր կայացած 7-րդ տուրի խաղում Դմիտրի Գունկոյի սաները սեփական դաշտում ընդունեցին «Ուրարտուին» և հաղթեցին 3:0 հաշվով: Երկու անգամ աչքի ընկավ Մաիլսոն Լիման, իսկ մեկ գոլ խփեց թիմի նորեկ Ժիրայր Շաղոյանը:

«Արարատ-Արմենիան» տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը նոր մրցաշրջանում և վաստակած 21 միավորով շարունակում է միանձյա գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդող «Արարատն» ունի 18 միավոր: 

«Ուրարտուն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 9 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: