A
A
Հայկոյի վիճակը հիմա կայուն է․ Գագա Ամատունի
Աջակցիր «Ա1+»-ինԴիզայներ Գագա Ամատունին, ով մտերիմ է երգիչ Հայկոյի հետ, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովուրդ Հայկոյի վիճակը հիմա կայուն է: Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն»:
Նշենք, որ երգիչ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով ու տեղափոխվելով հիվանդանոց՝ միացվել է արհեստական շնչառական սարքին։ Նրա վիճակը ծանր է։
Ըստ Երևանի բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի՝ Հայկոյի հիվանդության դեմ պայքարում գործի են դրվել բոլոր միջոցները։