Բացել լրահոսը Փակել լրահոսը
51683
A A
Պաշտոնական

ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ​ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Եգիպտոսի նախագահը

Հայաստանի Հանրապետւթյան Անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետությաննախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Անկախության օրվա առթիվ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին եմ հղում իմ սրտագինողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Լիահույս եմ, որ մեր բարեկամության արժեքավոր ավանդական կապերը և բազմակողմանիհամագործակցությունն առաջիկա տարիներին կշարունակեն ամրապնդվել տարբերոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ասվում է ​ նախագահ ԱբդելՖաթթահ Ալ Սիսիի ուղերձում: