Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Աշոտյան1
A A
Քաղաքականություն

Ներկայիս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է․ Աշոտյան

«Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա»,- այս մասին ՖԲ-ում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ քննադատությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպելու առաջարկը:

Աշոտյանը կարծում է, որ Էրդողանից հանդիպում խնդրելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։

«    1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։

  1. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։

2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելիւ մեր ազգային օրակարգից, Արգախից եւ ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։

2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»,- գրել է նա։