Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էրդողան
A A
Քաղաքականություն

Ինձ փոխանցվել է Փաշինյանի՝ հանդիպելու առաջարկը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպելու առաջարկը: Այս մասին հայտնում է Report-ը։

«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե ​​այս հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել»,-ասել  է Էրդողանը:

Էրդողանը նաեւ ասել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները կվերացվեն:

personanews.am