Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZCV-1
A A
Պաշտոնական

Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։

Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին: