Բացել լրահոսը Փակել լրահոսը
242124961_4688600004530853_6477531652054956307_n
A A
Պաշտոնական

5 տարեկան տղա երեխան հիվանդանոց էր ընդունվել այրվածքով՝ 2-րդ, 3րդ աստիճանի, ինֆեկցված վերքով

«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են, որ  Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 5 տարեկան տղա երեխա՝ կրծքավանդակի առաջային աջ մակերեսի, աջ թուլակողի, էպիգաստրալ շրջանների թերմիկ այրվածքով՝ 2-րդ, 3րդ աստիճանի, ինֆեկցված վերքով:

«Շենգավիթ» ԲԿ –ի Մանկական, նորածնային վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանի և մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանի կողմից իրականացվել է ինֆուզիոն, դետոքսիկացիոն թերապիա, հակաբորբոքային, հակաբիոտիկային բուժում, սիմպտոմատիկ բուժում, այրվածքային մակերեսի մշակումներ:

Բժիշկների պրոֆեսիոնալ, թիմային աշխատանքի, երկարատև բուժման արդյունքում երեխայի մաշկի այրվածքային մակերեսը վերականգնվել է ամբողջությամբ:
Բուժումներից հետո երեխան դուրս է գրվել հիվանդանոցից` լիովին կազդուրված:

 Երեխայի լուսանկարը հրապարակված է ծնողների թույլտվությամբ։