Բացել լրահոսը Փակել լրահոսը
242286330_232746748804776_3820817716103613719_n
A A
Պաշտոնական

Վերահսկողական դիտարկում՝ Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ 

  ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց: 

Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ դիմակ չեն կրել, դրանց վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է  կազմվել։ 

Covid-19-ի պայմաններում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։