Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զոհված զինծառայողների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ (տեսանյութ)

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը: