Բացել լրահոսը Փակել լրահոսը
623d9e295683a56a98a4852ab3763a92_M
A A
Պաշտոնական

Սերգեյ Ատոմյանը` քրեակատարողական ծառայության պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- գրված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակել է քրեակատարողական ծառայության պետ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»: