Բացել լրահոսը Փակել լրահոսը
16376-famine_un
A A
Պաշտոնական

Վերջին հինգ տարիների ընթացքում սովից տառապող մարդկանց թիվն աճել է․ ՊԳԿ

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նոր դարաշրջան մուտք է գործում նոր կառուցվածքով եւ նոր թափով։ Մոտենում է 2030 Օրակարգի եւ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ժամանակը եւ մենք պետք է մեր ագրոպարենային համակարգերի արագ ու ամբողջական փոփոխություն ձեռնարկենք: Այս վերափոխումը համակարգային մոտեցում է պահանջում եւ մեր հավաքական գործողությունը՝ ձեռք-ձեռքի տալով արտադրողների, բաշխողների եւ սպառողների, ինչպես նաեւ կառավարությունների, մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության հետ

 

Ահա սրա մասին է ՄԱԿ-ի Պարենային համակարգերի առաջիկա Գագաթնաժողովը եւ սա այն է, ինչին ՊԳԿ-ն ցանկանում է հասնել իր բոլոր գործընկերների հետ՝ 2022-2031 թթ. համար ՊԳԿ նոր Ռազմավարական փաստաթղթի միջոցով: Մեզնից յուրաքանչյուրի եւ բոլորի գործողություններն իրենց ազդեցությունն ունեն մեր  մոլորակի ապագայի վրա՝ մեր ագրոպարենային համակարգերի միջոցով:

 

Գագաթնաժողովը ճիշտ ժամանակին է կայանում: Տասնամյակներ ձգվող անկումից հետո վերջին հինգ տարիների ընթացքում սովից տառապող մարդկանց թիվն աճել է եւ այժմ կազմում է 811 միլիոն մարդ: Միեւնույն ժամանակ, գիրությունն ու այլ ոչ վարակիչ հիվանդությունները մշտակա գլոբալ խնդիրներ են, որոնք կապված են ոչ բավականաչափ բազմազան սննդակարգի ու սպառման ձեւերի հետ: Ագրոպարենային ներկա գործելակերպերից շատերը մեր մոլորակին մեծ վնասներ են հասցնում: Մեր ագրոպարենային համակարգերը պատշաճ կերպով չեն գործում: Ի՞նչ պետք է անենք դրանք փոխակերպելու համար: Ինչպե՞ս է յուրաքանչյուր անհատ ազդում գործընթացի վրա։ 

 

Որպես այս ոլորտում առաջատար միջազգային կազմակերպություն, ՊԳԿ-ն մշտապես սատարել ու հանդես է եկել հօգուտ ագրոպարենային համակարգերի փոխակերպմանԱգրոպարենային համակարգը ներառում է սննդամթերքի ճամփորդությունը ֆերմային տնտեսությունից դեպի սեղան, սկսած նրանից, թե երբ է այն ցանվում, աճեցվում, բերքը հավաքվում, վերամշակվում, փաթեթավորվում, տեղափոխվում, բաշխվում, վաճառվում, ձեռք բերվում, պատրաստվում, սպառվում եւ արտանետվում: Այն նաեւ ներառում է ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ անտառտնտեսությունը, անասնաբուծությունը, անասնակերը, կենսավառելիքի արտադրության կենսազանգվածը եւ մանրաթելերը, բաղկացած է մեր կատարած գործողություններից, ներդրումներից ու որոշումներից եւ ազդում է այս ագրոպարենային ապրանքները մեզ հասցնող բոլոր մարդկանց կենսապայմանների վրա։

 

Տիրապետելով փորձագիտական հմտությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունն ու իրագործելիությունը, գիտական ինովացիաները, հողն ու ջուրը, գյուղատնտեսական կենդանիներն ու ձկնաբուծարանները, կենսաբազմազանությունն ու կլիման, պարենային անվտանգությունն ու նորմատիվային աշխատանքները, երկրատարածական տվյալներն ու թվային տեխնոլոգիաները, ՊԳԿ-ն մշտապես առաջնագծում է՝ սատարելով այս կարեւորագույն գլոբալ Գագաթնաժողովի կազմակերպմանը եւ ավելին՝ իր մանդատին զուգահեռ, ՊԳԿ-ն կառաջնորդի Գագաթնաժողովին հաջորդող գործողությունների իրականացումը։ 

 

Հուլիսին ՊԳԿ-ի Հռոմի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Պարենային համակարգերի արտահերթ Գագաթնաժողովը, որը մեծ հաջողություն ունեցավ։ ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետի եւ գլխավոր գիտնական հետ միասին ես գլխավորել եմ Գագաթաժողովի խորհրդատվական մարմինները, գիտական ​​խմբերն ու ձեռնարկած գործողությունները։ Մենք սերտորեն համագործակցել ենք փորձագետ ​​գործընկերների հետ ինչպես ՄԱԿ-ի համակարգում, այնպես էլ դրանից դուրս: Ներկայացված լինելով ավելի քան 130 երկրներում, մեր թիմերը տեղերում աջակցում են «ազգային երկխոսություններին», որոնք նպաստում են Գագաթնաժողովի ձեռքբերումներին եւ ազգային գերակայություններին, ընդսմին ապահովելով, որ դրանք նպատակային եւ լուծմանը միտված լինեն

 

Մեր գլոբալ ագրոպարենային համակարգերի փոխակերպումը, վերջին հաշվով, խարխսված է համապետական ու տեղական մակարդակներում ձեռնարկվող գործողությունների վրա: Մշակույթը կարեւոր հիմնահարց է: Միայն մեկ հայացքն ազգային խոհանոցներին բավական է տեսնելու համար, թե որքան բազմազան են ագրոպարենային համակարգերն ամեն մի երկրում։ Մեր բնակչության կեսից ավելին՝ մոտ 4,5 միլիարդ մարդ, ապրուստը վաստակում է անմիջականորեն ագրոպարենային ապրանքների արտադրական շղթայի, մատակարարման շղթայի եւ արժեշղթայի միջոցով: Եվ մենք բոլորս սննդամթերք սպառողներ ենք, ինչպես նաեւ խաղի կանոնները փոխողներ։ 

 

Ի՞նչ է պահանջվում վերափոխման համար։ Մենք՝ ՊԳԿ-ն, բացահայտել ենք չորս փոխհատվող, խաչաձեւ արագացուցիչներ (աքսելերատորներ)՝ տեխնոլոգիա, նորարարություն, տվյալներ եւ «լրացումներ» (կառավարում, մարդկային կապիտալ եւ հաստատություններ): ՊԳԿ-ն վերջին երկու տարիների ընթացքում վերակազմակերպվել եւ ինչպես հարկն է պատրաստվել է գործընթացն առաջնորդելուն։ Անդամ պետությունների կողմից հաստատված մեր նոր Ռազմավարական փաստաթուղթն ուղղված է ԿԶՆ-ների իրագործմանը՝ ԱՎԵԼԻ արդյունավետ, ներառական, դիմացկուն եւ կայուն ագրոպարենային համակարգերի վերափոխման միջոցով՝ հանուն «Չորս ավելի»-ների. ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր եւ ավելի լավ կյանք։

 

Մենք բարեփոխել ենք մեր կազմակերպական կառուցվածքն ավելի մոդելային եւ ճկուն դարձնելու համարորը կօգնի ավելի մեծ չափով պատրաստ լինել մեր նպատակին։ Օրինակ՝ Գլխավոր գիտնականի նորաստեղծ պաշտոնը Նորարարության գրասենյակի եւ ԿԶՆ-ների գրասենյակի հետ միասին կոնկրետ քայլեր են՝ ուղղված գիտության ու նորարարության դերի ամրապնդմանը, որը համալրվում է Գլխավոր տնտեսագետի գլխավորությամբ ընթացող սոցիալ-տնտեսական աշխատանքներով ու շեշտադրում վերափոխումը, ինչպես նաեւ հետագծում ԿԶՆ-ների իրագործումը։ Նորարարությունը միայն տեխնոլոգիաները չեն: Այն նաեւ մոտեցումներն ու քաղաքականություններն է: Այն մտածելակերպ է

 

Երկրները, համայնքներն ու արդյունաբերությունները  վերափոխման իրենց սեփական ուղիները կորոշեն: Մեր նպատակը պրագմատիկ է. պահանջատեր դարձնել Անդամ պետություններին, օժանդակել նրանց գործնական քայլերով եւ տեղում կոնկրետ արդյունքների հասնել

 

ՊԳԿ-ն փորձագիտական հմտություններ եւ ցանցեր ունի, ինչպես նաեւ գործընթացին աջակցող գործիքների հսկայական լրակազմ: Մեր «Ձեռք-ձեռքի» նախաձեռնության շրջանակում ստեղծվել են բաց հասանելիությամբ երկրատարածական հարթակներ, որոնք կարող են հաշվարկել անտառային ծածկը, ածխածնի կլանման ներուժը եւ ջրի գոլորշիացման ցուցանիշները: Մեր վաղ ահազանգման ցանցային համակարգերը կարող են զգուշացնել սպասվող երաշտների կամ մշակաբույսերի վնասատուների մասին: Մեր հավելվածները հաշվարկում են կերերի առաջարկի եւ պահանջարկի պայմանները հակամարտությունների կամ երաշտի հակված տարածքներում: Ավելին, մեր վերլուծական աշխատանքի, այդ թվում՝ մոդելավորման նոր աշխատանքի համատեքստում վերջերս գնահատվել է առաջարկվող գործողությունների եւ համակարգերի ազդեցությունն ու բացասական կողմերը, որոնք հաճախ վնասակար սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական ազդեցություն են ունենում, ինչպես նաեւ որոշվել է, թե ինչպես կարելի է ավելի լավ օգտագործել ֆինանսական աջակցությունը ագրոպարենային համակարգերի համար։

 

ՊԳԿ-ն բարենպաստ դիրքում է եւ պատրաստ Գագաթնաժողովի արդյունքների ամփոփումից հետո լիակատար պատասխանատվություն ստանձնել եւ առաջ շարժվել՝ բոլոր շահագրգիռ կողմերի ու ընկերների հետ միասին ազդեցություններն ակտիվացնելու նպատակով

 

Ագրոպարենային համակարգերը բարդ են եւ բազմաբնույթ։ Մենք բոլորս համամիտ ենք, որ սովորական մոտեցումների դեպքում դրանք իրենց ներուժը լիարժեք չեն իրացնում։ Ուստի պետք է լուծումներ գծագրենք՝ չորս «ավելիներին» հասնելու եւ ոչ ոքի չանտեսելու համար: ՊԳԿ-ն իր գործընկերների հետ այս գործընթացը դեպի ավելի լավ աշխարհի կերտումն առաջնորդելու կարողություն ունի:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն