Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար․ քաղաքապետարան (տեսանյութ)

Բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը շարունակվում են։

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար:

Գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա:

 Ստուգայցերի շրջանակում տարհանվել են նաև փողոցային առևտրի համար օգտագործվող ավտոմեքենաներ: