Բացել լրահոսը Փակել լրահոսը
241791307_3033082556932853_4996054819950302544_n
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում պատվաստումը պարտադիր կլինի պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար:

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի` COVID-19-ի դեմ պայքարի նոր նախագծով նախատեվում է 80-100 միլիոն մարդու պատվաստում:

Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, բուժաշխատողների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար:

«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունը հատնում է։ Ձեր չպատվաստվելը թանկ արժեցավ բոլորիս համար»,- հայտարարել է Բայդենը:

Մինչ այս, պետական ծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստվածներին պաշտոնանկություն է սպառնում։
Բացառություն կարվեն այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են պատվաստվել կրոնական կամ առողջական նկատառումներից ելնելով:

100-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար ևս կգործի պատվաստման պահանջ: Հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ կորոնավիրուսի թեստ կհանձնեն: