Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ
A A
Պաշտոնական

Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցի ոստիկանները իրականացնում են ՀՀ եկող՝ իրանական բեռնատարների ստուգում․ ԱԱԾ-ն է ահազանգում

  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի
սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան
բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի
հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է
իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի
ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ
սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են
իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ադրբեջանը դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, թե այլ երկրների մեքենաները չեն կարող  այս տարածքով անցնել, քանի որ այն համարում է իրենը։