Բացել լրահոսը Փակել լրահոսը
241641383_6009401775798008_7900355686744010944_n
A A
Քաղաքականություն

Ցուցմունք տվեց հակագազով եւ մահակով խոշտանգվածը

«Վաչագան Ներսիսյանը հրահրողն էր, ինքն անձամբ դուբինկայով ոտքերիս տակ է խփել դուբինկայով, իսկ Նարեկ Սիմոնյանը գլխիս, վզիս ա խփել, հակագազ հագցրել»,- այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նման ցուցմունք տվեց Արմեն Մարտիրոսյանը։  Ըստ նրա՝  2008 թվականի նոյեմբերի սկզբին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատողները ցուցմունք  են կորզել բռնությամբ։

 Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այդ կերպ իր հետ վարվել են երեք անգամ, իսկ միջադեպը ոչ թե մեկ կամ երկու րոպե է տեւել, ինչպես տեսանյութում, այլ 15-20 րոպե։

Նա խոշտանգումից հետո խոստովանել է բնակարանի գողության փորձի  մեղքը, քանի որ չի դիմացել բռնությանը։ 

 Այսօր մեղադրող Գուրգեն Սաֆարյանի հարցին ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ որեւէ տեղ այս մասին չի բարձրաձայնել, քանի որ իմաստը չի տեսել․ «Բոլոր բաժանմունքներում էլ նման բաներ են կատարվում»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝  «Վաչագան Ներսիսյանը, 2008 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետակա ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից ու էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին»։

Նարեկ Սիմոնյանի մեղադրանքը նույնն է, նա ենթադրյալ դեպքի ժամանակաշրջանում զբաղեցրել է  Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոն։