Բացել լրահոսը Փակել լրահոսը
ֆլեշմոբ
A A
Հասարակություն

Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել «գունագեղ» միջոցառումը

Մի քանի ժամ է՝ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումները։
 
Ես` հերոս Վահագնի քույրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող «գունագեղ» միջոցառումը և պահանջում չեղարկել այն...,- գրել է նրանցից մեկը։
 
Շատերը ոչ միայն բավարարվել են այս տեքստով՝ այլեւ մեկնաբանություններ արել, թե որքանով է բարոյական նման միջոցաման անցկացումը, երբ կան հազարավոր սգավոր ծնողներ, անդամահատված զինվորներ ու գերիներ։
 
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Փաշինյանն նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»: