Բացել լրահոսը Փակել լրահոսը
241640601_3011738242481511_5338149455294027323_n
A A
Պաշտոնական

Հրազդանի ԲԿ-ի շտապօգնության պարկը համալրվել է երկու նոր ամենագնաց մեքենաներով

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Հրազդանի բժշկական կենտրոնին տրամադրվել է երկու ամենագնաց՝ գծային և ռեանոմոբիլ շտապօգնության մեքենաներ, որոնք նպաստելու են Հրազդանի տարածաշրջանի բնակչության կողմից տրվող կանչերի արագ արձագանքմանը, տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ մակարդակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրմանը, ինչպես նաև Ծաղկաձոր և այլ հեռավոր ու դժվարհասանելի կետեր շտապօգնության մեքենաների արագ տեղ հասնելուն: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։