Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

Սուր-կտրող գործիքներով իրար խփել և մարմնական վնասվածքներ էին պատճառել

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Բազմաղբյուր-Նազրվան ճանապարհին դանակահարել են մի քաղաքացու: Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ կրծքավանդակի, նախաբազկի, բազկի, ձեռքի մատի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Փարպի գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։

«Աջ բազկի ստորին երրորդի կտրած վերք, վնասումից ներքին սնուցման բացակայությամբ, կրծքավանդակի ձախ կեսի մակերեսային կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի 1-ին փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ սուր-կտրող գործիքներով իրար խփել և մարմնական վնասվածքներ էին պատճառել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ սուր-կտրող գործիքները հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: