Բացել լրահոսը Փակել լրահոսը
93245930_219153309339664_6692506014442323968_n
A A
Պաշտոնական

Առողջապահության փոխնախարարների կենսագրությունը

Արդեն տեղեկացրել ենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտակ Ջումայանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Արտակ Ջումայանը ծնվել է 1984 թվականի հունվարի 18-ին:

2000-2006 թվականներին սովորել է Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: 2006-2007 թվականներին անցել է ինտերնատուրա Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանում, ստացել թերապևտի որոկավորում: 2011 թվականին սովորել է Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում` ստացել հանրային առողջության մասնագետի որոկավավորում:

2010-2013 թվականներին շարունակել է կրթությունը Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում` Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտացմամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի թիվ 195 պետական պոլիկլինիկայում` որպես թերապևտ (2007-2010 թվականներ): 2010-2014 թվականներին աշխատել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում` որպես առաջատար մասնագետ-մեթոդիստ: 2014 –2015 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի քաղաքային թիվ 121 պետական պոլիկլինիկայի 4-րդ մասնաճյուղի ղեկավար-պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը:  2015-2016 թվականներին եղել է Մոսկվայի քաղաքային համար 121 պետական պոլիկլինիկայի Դիագնոստիկ բաժնի վարիչ:

2016 թվականի ընթացքում եղել է ՌԴ ֆինանսների նախարարության պոլիկլինիկայի Թերապևտիկ բաժնի վարիչ: 2016-2018 թվականներին «Նովայա մեդիցինա» կլինիկայի թերապևտ: 2016-2018 թվականներին եղել է Մոսկվայի թիվ 31 պետական հիվանդանոցի գլխավոր ադմինիստրատոր։

2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը:

Արտակ Ջումայանը ստացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպայի, լեյտենանտի կոչում:

Անկուսակցական է, ամուսնացած, ունի երեք զավակ:

 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Նազարյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Արմեն Նազարյանը ծնվել է 1976թ. դեկտեմբերի 27-ին:

1994-2000 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ‎ֆակուլտետում:

2000-2001 թվականներին սովորել է ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ին‎‎ֆորմատիկայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով համաճարակաբանի որակավորում:

2001-2004 թվականներին շարունակել է կրթությունը ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ին‎‎ֆորմատիկայի ամբիոնի ասպիրանտուրայում՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Համաճարակաբանություն» և «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտություններով:

2004 թվականին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահության տեղեկատվական վիճակագրական կենտրոն»-ում` որպես փոխտնօրեն:

Աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ զիննված ուժերում` 2004-2006 թվականներին զբաղեցրել է զորամիավորման բուժծառայության պետի պաշտոնը,  2006-2013 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ավագ սպա:

 2013-2015 թվականներին զբաղեցրել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի` ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը: 2015-2017 թվականներին եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բուժօգնության կազմակերպման բաժնի պետ, իսկ 2017-2020 թվականներին` ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ:

2020-2021 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության առողջապահական վարչության պետ:

Բժշկական գիտությունների թեկնածու է, ունի բժշկական ծառայության գնդապետի զինվորական կոչում:

Պարգևատրվել է «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» և «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալներով:

Անկուսակցական է, ամուսնացած, ունի 2 զավակ: