Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գնացքով վրաերթ՝ Նորագավիթում (տեսանյութ)

Ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի բենզալցակայանի դիմաց՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը` Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել:

Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: