Բացել լրահոսը Փակել լրահոսը
կամերային
A A
Մշակույթ Հասարակություն

Կառավարությունը չլսեց թատրոնի կոլեկտիվին․որոշումը՝ վաղը

Կառավարության որոշմամբ՝  Պետական կամերային երաժշտական թատրոնից շենքը կվերցվի եւ կհանձնվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Թատրոնն էլ կմիացվի Հ.Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։

Կառավարությունը այս որոշումը կկայացնի վաղվա նիստում՝ հակառակ Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցների բողոքի։ 

Ընդ որում՝  հարցը չզեկուցվողներից է։

Որոշման նախագծում  մասնավորապես ասվում  է

«   1.Հայաստանի Հանրապետության  սեփականություն հանդիսացող, Երևան   քաղաքի, Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեում  գտնվող 98700,0 հազ. դրամ  սկզբնական արժեքով և 403,4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ  0,056035 հա հողատարածքը  (անշարժ գույքի սեփականության  իրավունքի գրանցման  2009 թվականի մարտի 30-ի հ. 2261504 վկայական) հետ վերցնել «Պետական կամերային երաժշտական թատրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունից և  անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագխումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

      2.«Պետական կամերային երաժշտական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04874) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով  «Հ.Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը`286.210.04861)»:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի հայտարարել էր, որ  «սա ընդհանուր առմամբ մարտահրավեր է ամբողջ թատերական համայնքին: Այս խնդիրը միայն մեր թատրոնին չի վերաբերում: Սա մի գործընթաց է, որը հետագայում կարող է ունենալ զարգացում, և անմասն չթողնել նաև մյուս թատրոնները»: