A
A
82-ամյա գառնեցին տաքսի է վարում․ «35000 դրամ թոշակը լույսին տամ, գազին տամ, թե՞ մենք ուտենք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին82-ամյա Լյուդվիգ Բաբայանը իր «Ժիգուլիով» սպասում է, թե Գառնի եկած զբոսաշրջիկներից ով կցանկանա Գեղարդ գնալ։
Ճանապարհը լավագույններից չէ․ ընթացքում պատմում է, որ մեքենան քարուքանդ է լինում այդ ճամփին։
Մոտ 50 տարի վարորդ է աշխատել Լյուդվիգ Բաբայանը։ Ասում է՝ խորհրդային տարիներին ուրիշ էր, եւ աշխատավարձ էր ստանում, եւ մեքենայի վառելիքն էին լիցքավորում։ Հիմա դժվար է, հատկապես թոշակառուի համար․ «35000 դրամ թոշակը լույսին տամ, գազին տամ, թե՞ մենք ուտենք»։
Մանրամասները՝ տեսանյութում