Բացել լրահոսը Փակել լրահոսը
4 (16)
A A
Պաշտոնական

Աննշան թերացումները շտկվել են տեղում (տեսանյութ)

Covid19-ի դեմ պայքարին ուղղված կիրակնօրա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում։ Աննշան թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։

Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: Տեսանյութը՝ կառավարության ftp հարթակում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին