Բացել լրահոսը Փակել լրահոսը
241158967_923042591899614_1429769829565641840_n
A A
Պաշտոնական

Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային․ ՀՀ դեսպանատուն

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը հայտնում է․
 
 
«Այսօր դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալեց Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդներում մասնակցում է մանկական Եվրատեսիլի նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:
 
Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով:
 
Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային»,- գրված է դեսպանության հաղորդագրության մեջ։