Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՊԾ
A A
Պաշտոնական

Ջրականում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել  է 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հավելենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: