Բացել լրահոսը Փակել լրահոսը
ստեփանակերտ
A A
Պաշտոնական

Արցախի պետբյուջե է վերականգնվել ավելի քան 194 մլն դրամ գումար

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցված քրեական գործով պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 194․000․000 դրամ գումար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

ԱՀ գլխավոր դատախազություն