Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-ccfik2EoeK
A A
Պաշտոնական

Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան ՀԱՕԿ նախագահի ընտրությունները

2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում   տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված է 4 հարց՝

  1. 2016 – 2020թթ. ընկած  ժամանակահատվածում  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին:
  2. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը
  3. Ընտրություններ
  4. Ընթացիկ հարցեր:

Հիշեցնենք, որ այս պահին ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը: