Բացել լրահոսը Փակել լրահոսը
d-1
A A
Պաշտոնական Հասարակություն

Ի գիտություն տնտեսվարողների․ փոփոխություններ հոկտեմբերի 17-ից

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ  Հ Ի Շ Ե Ց Ն ՈՒ Մ Է  «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հոկտեմբերի 17-ից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 29.1 հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակում իրավունք է ստանում իրականացվող ստուգումների կամ դիտարկման շրջանակներում անհապաղ կասեցնել բնապահպանական օրենսդրության խախտումներով իրականացվող տնտեսվարողների գործողությունները կամ գործունեությունը։

         Մասնավորապես.

  ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.

                 ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.

  առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ.

  ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.

  ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.

  ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:

  ստուգվող սուբյեկտների գործողությունները կասեցվում են նաև բնապահպանական օրենսդրության այն խախտումների դեպքում, երբ դրանք անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին։