Բացել լրահոսը Փակել լրահոսը
241029637_2864092970567392_2635533271235363254_n
A A
Պաշտոնական

Ջրամատակարարումն Արաբկիրում կվերականգնվի առավոտյան. «Վեոլիա Ջուր»

«Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման ժամանակ առաջացած լրացուցիչ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ջրամատակարարումը Երևանի Արաբկիր վարչական շրջանում կվերականգնվի օգոստոսի 31-ին ժամը 9.00-ին: Այս մասին «Վեոլիա Ջուր» ընկերությունը  հաղորդագրություն է տարածել:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: