Բացել լրահոսը Փակել լրահոսը
240302077_10159613180102673_3020605131679449775_n
A A
Պաշտոնական

Լին Թրեսյին ծանոթացել է «Համով կաթ»-ի արտադրությանը

Հայաստանի համեղ ու առողջարար կաթնամթերքների մի մասը գալիս են Լոռու մարզի «Համով կաթ» ՍՊԸ-ից։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է այս ընկերությանը իր գործունեության զարգացման հարցում, որն էլ օգնել է ավելացնել կաթի արտադրության ծավալներն ու որակը։

Այս հաջողված ծրագիրը նաև աշխատատեղեր ու տնտեսական հնարավորություններ է ստեղծում համայնքի համար։ Անցած շաբաթ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացավ կառույցի գործունեությանը։ Տպավորիչ է, որ «Համով կաթի» կողմից կաթնամթերքի արտադրությունը զուգորդվում է աշխատատեղերի ստեղծմամբ համայնքներում ու ԱՄՆ ՄԶԳ աջակցություն ստացած այլ արտադրողների հետ գործակցությամբ, ինչը թույլ է տալիս սպառողին հասցնել լավագույն որակի ապրանքներ։

«Ուրախալի է, որ մեր ծրագրերը նպաստում են ձեռներեցության զարգացմանը գյուղական համայնքներում, բարելավում են արտադրական կարողությունները և օգնում գործընկերության ձևավորմանը բիզնեսի ու համայնքի միջև՝ ապահովելով կայուն արդյունքներ», - նշեց դեսպանը։ «Համով կաթ» ՍՊԸ-ն աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ի «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի շրջանակում, որն ավարտվել է 2019թ․։

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն