Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն զինծառայողի
A A
Պաշտոնական

Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ