Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կրակային պատրաստության պարապմունք՝ 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

ՊՆ-ից տեղեկանում ենք, որ անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային տարբեր վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն և գերազանց կատարելով առաջադրված խնդիրները