Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

2 ընկերության պատկանող հացի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական գործողություններ են կատարել «Խորանարդ» (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ) և «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ներին պատկանող հացի արտադրամասերում:
 
?Ստուգումը ցույց է տվել, որ`
? երկու արտադրամասերում էլ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,
? արտադրամասերի պատերը և առաստաղը մրոտված են եղել, կենցաղային հատվածներում սանիտարահիգիենիկ վիճակը չի համապատասխանել սահմանված պահանջներին,
? անձնակազմի հանդերձարանը չի ունեցել համապատասխան կահավորանք, սանհանգույցը ապահովված չի եղել հոսող ջրով, բացակայել են հիգիենայի պարագաները,
? սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:
❎ Վերահսկողություն իրականացնող մարմինը կասեցրել է հացի նշված արտադրամասերի արտադրական գործունեությունը՝ սահմանելով ժամկետ խախտումների վերացման համար:
 
ՍԱՏՄ