Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը դատի կտա Խաչատուր Սուքիասյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատի կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
 
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»,–գրել է նա։