Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն զինծառայողի
A A
Հասարակություն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
 
Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: 

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: