Բացել լրահոսը Փակել լրահոսը
28759965
A A
Հասարակություն

Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է․ քաղաքապետի խոսնակը՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին

Երևանի քաղաքապետի խոսնակը ֆեյսբուքյան գրառում է կատարել «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին։
 
Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.
1️⃣ Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին:
2️⃣ Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը:
3️⃣ Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին:
4️⃣ 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ անցնել բոլոր էքպերտիզաները:
5️⃣ Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին 20 տարվա մեջ):
6️⃣ Քաղաքապետարանը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է):
7️⃣ ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:
8️⃣ 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:
9️⃣ Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
? Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանությունը ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում  (Ֆիզգորոդոկ) բարձրահարկ շենքի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների է բերման ենթարկել: