Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянный
A A
Քաղաքականություն

Ովքեր կարող են չմասնակցել պահեստազորայինների եռամսյա հավաքներին (տեսանյութ)

Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների եռամսյա հավաքներ։ Այս թեմայով Պետրոս Ղազարյանը  հարցազրույց է անցկացրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի հետ։

Ինչպես հայտնի է, օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու են ենթակա շարքային և ենթասպայական կազմի մինչև 53 տարեկան, սպայական կազմից՝ մինչև 55 տարեկան պահեստազորայինները:

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ վարժական հավաքներին մասնակցելու պարտավորությունը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք առողջական խնդիրներ ունենալու հիմքով ազատված են զինվորական ծառայությունից: