Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Օգոստոսի 21-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 20:58-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: