Բացել լրահոսը Փակել լրահոսը
b7fc9c3f362d6711f03008abee006a38
A A
Հասարակություն

Ոստիկանության փոխգնդապետը Սևանում Kia Forte-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com

Ժամը 12:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Աշոտ Մալխասյանը՝ իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 67.7 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Լուսինե Սահակյանին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Սևան» բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:    Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մալխասյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է: