A
A
«Ֆիզգորոդոկի» ակցիայի 19-ամյա մասնակցի դեմ հնարավոր է գործ հարուցվի․ Իոաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆիզիկայի գիտավանում ցույց անող Քրիստ անունով 19-ամյա այս տղան պարզապես ափով հարվածել էր ոստիկանական ամենագնացին։
Դրա դիմաց վարորդ-ոստիկանը Քրիստին ծեծեց, վերնաշապիկը պատռեց, ու այլ ոստիկանների հետ Քրիստին խեղդելով և վիզը ոլորելով բերման ենթարկեցին։
Իսկ այժմ ոստիկանությունում Քրիստի դեմ նյութեր են նախապատրաստվում, կարող է գործ հարուցեն։
Այս դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»։