A
A
Բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը, կա 5 վիրավոր․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր պտտվելով, հայտնվել Սևանա լճի ափամերձ ձորակում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: